ՀՀ-ում գտնվող արցախցի գործազուրկները պրակտիկայի համար 100,000 դրամ կստանան

ՀՀ-ում գտնվող արցախցի գործազուրկները պրակտիկայի համար 100,000 դրամ կստանան

PanARMENIAN.Net - Տեղահանված և փաստացի Հայաստանում գտնվող գործազուրկ արցախցիներն աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցություն կստանան։ Մինչև 3 ամիս ժամկետով գործատուների մոտ պրակտիկա անցնելու դիմաց նշված քաղաքացիները կվարձատրվեն 100,000 դրամով։ Որոշումը հաստատվել է գործադիրի նիստում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ միաժամանակ գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող անձին կհատկացվի 34,000 դրամ։

Միջոցառման շահառուները կարող են դիմել զբաղվածության գործակալություններ:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---