ԱԺ փոխոսնակ․ Ուզում եմ րոպե առաջ ԱԺ արտահերթ ընտրություններ լինեն![]() 17 դեկտեմբերի 2020 - 19:40 AMT PanARMENIAN.Net - Իշխանությունը երբ պատրաստ լինի, պետք է գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների և քաղաքացիներին հնարավորություն տա որոշում կայացնելու, «այլ ոչ թե ժողովրդին իրար դեմ հանելու», հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ես ուզում եմ` րոպե առաջ լինի այդ ընտրությունը, քանի որ այն պետք է բոլորիս։ Մենք հիմա պետք է մի պահ շունչ քաշենք էն հարվածից հետո, որ ստացել ենք ու հասկանանք մեր սխալները` գնահատելով` ոնց ենք մեր ապագան կառուցում։ Արտահերթ ընտրություններ կանցկացվեն, երբ դա տեխնիկապես և ֆիզիկապես հնարավոր լինի»,- ասել է նա, փոխանցում է Sputnik Armenia-ն։ Նրա խոսքով՝ իրենք ապացուցել են, որ կարող են արդար ընտրություններ կազմակերպել։ «Կգնանք ընտրությունների, կպարտվենք՝ կպարտվենք»,- եզրափակել է Սիմոնյանը: ԱԺ փոխնախագահի խոսքով` եթե ընտրություններից հետո ժողովուրդը զգա, որ անօրինականություն է եղել, իշխանափոխություն կանի, որի ձևը, ըստ Սիմոնյանի, իրենք են ցույց տվել։ Դեկտեմբերի 9-ին ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով հնարավոր իշխանափոխության մասին հարցին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 16 քաղաքական կուսակցությունների առաջարկած ժամանակավոր կառավարությունը մեկ տարվա ընթացքում Հայաստանում վերականգնելու է ընտրակեղծարարության մեխանիզմները` խախտելով ՀՀ քաղաքացիների` ընտրության իրավունքը։ Նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո ՀՀ-ում պարբերաբար վարչապետ Փաշինյանի հրաժարականի հրաժարականի պահանջով ցույցեր են։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |