Հայկ Խանումյանը՝ Արցախի ՏԿԵ նախարար. Արցախում նոր նշանակումներ են արվել![]() 18 դեկտեմբերի 2020 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը նշանակվել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։ Նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր ԱՀ կառավարության կազմում նոր նշանակումների մասին: Մասնավորապես, Ժիրայր Միրզոյանն ազատվել է Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից։ Կարեն Դանիելյանը նշանակվել է արդարադատության նախարար՝ ազատվելով նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ Արթուր Պետրոսյանն ազատվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Դեկտեմբերի 18-ին Հարությունյանը երկրի կառավարության կառուցվածքի փոփոխության մասին հրամանագիր է ստորագրել: Ընթերցեք նաև․ Փոխվել է Արցախի կառավարության կառուցվածքը․ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |