Մակունց․ Փաշինյանը գուցե հանդիպի ԱԺ 3 խմբակցության ղեկավարներին![]() 29 դեկտեմբերի 2020 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է հանդիպի Ազգային ժողովի 3 խմբակցության ղեկավարներին, հայտնել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, փոխանցում է Sputnik Armenia-ն։ Նա մեկնաբանել է մամուլում տարածված տեղեկությունները Փաշինյանի և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպման մասին։ Ավելի վաղ նաև լուր էր տարածվել, թե վարչապետը նախ հանդիպելու է ԲՀԿ պատգամավորներին։ «Անկեղծ ասած, չգիտեմ հստակ վերջնական տեղեկությունը: Ես, որպես «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, նախնական տեղեկություն ստացել եմ, որ հնարավոր է լինի նման հանդիպում։ Բայց առայժմ արարողակարգից որևէ ժամի մասին ինձ չեն տեղեկացրել։ Առայժմ ես ինքս որևէ հստակ ժամի վերաբերյալ տեղեկություն չունեմ»,- ասել է Մակունցը։ Խմբակցության ղեկավարը նշել է, որ հանդիպումների հիմնական առանցքը լինելու է արտահերթ ընտրությունների օրակարգի շուրջ քննարկումը: Վարչապետ Փաշինյանն ավելի վաղ առաջարկել էր 2021-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել, այդ նպատակով նա խորհրդակցությունների էր հրավիրել խմբակցություններին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |