Կարեն Գիլոյանը` ԿԳՄՍ փոխնախարար

Կարեն Գիլոյանը` ԿԳՄՍ փոխնախարար

PanARMENIAN.Net - Մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Գիլոյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

Կարեն Գիլոյանը 2000 թվականից Հայաստանի դարթսի ֆեդերացիայի հիմնադիր նախագահն է։ 1996 թվականից աշխատում է Հանրային hեռուստաընկերությունում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---