Պուտինը շնորհավորել է Փաշինյանին, Քոչարյանին ու Սարգսյանին![]() 30 դեկտեմբերի 2020 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Վարչապետ Փաշինյանին Պուտինը շնորհավորել է դեկտեմբերի 29-ին։ «Անցնող տարին ամենևին էլ դյուրին չէր, և ցանկանում եմ հուսալ, որ նրա բերած փորձությունները կմնան անցյալում։ Կարևոր է, որ մենք լիովին համոզվեցինք մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների նշանակալի լինելու մեջ»,-գրել է Պուտինը Փաշինյանին։ Երկորրդ նախագահի գրասենյակից դեկտեմբերի 30-ին հայտնել էին, որ ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Քոչայանին։ «Ջերմորեն շնորհավորելով Հայաստանի երկրորդ նախագահին՝ Պուտինը Քոչարյանին և իր ընտանիքին քաջառողջություն ու խաղաղություն է մաղթել»,- նշված է հաղորդագրության մեջ։ Սերժ Սարգսյանի գրասենյակից նշել են, որ գալիք տոների առթիվ երրորդ նախագահին շնորհավորանք է հղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է Aysor.am-ը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |