Պուտինը շնորհավորել է ՀՀ նախագահին և նամականիշների հավաքածու նվիրել

Պուտինը շնորհավորել է ՀՀ նախագահին և նամականիշների հավաքածու նվիրել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին։

Ռուսաստանի Դաշնության նախագահի անունից Արմեն Սարգսյանին է հանձնվել Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանին նվիրված նամականիշների հուշանվերային հավաքածու:

«Հուսով եմ, որ այն դժվարությունները և անհանգստությունները, որոնք բերեց ավարտվող տարին, կմնան անցյալում: Ցանկանում եմ վերահաստատել ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման վերաբերյալ տրամադրվածությունը՝ ի բարօրություն մեր երկու եղբայրական ժողովուրդների, ի շահ անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման:

Մաղթում եմ Ձեզ և Ձեր հարազատներին ու մերձավորներին քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարգավաճում»,- մասնավորապես ասված է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---