8 հունվարի 2021 - 13:09 AMT
Ջորկաեֆն Արցախցի երեխաներին Սուրբծննդյան առթիվ պլանշետներ է նվիրել

Սուրբ Ծնունդին աշխարհահռչակ ֆուտբոլիստ, Բարի կամքի դեսպան, Յուրի Ջորկաեֆը և եղբայրները որոշել են տոնը նշել արցախցի երեխաների հետ, նրանց է միացել ու հյուրերին ընդունել SofConstruct ընկերությունը:

Կարևորելով կրթության դերը՝ Յուրի Ջորկաեֆը երեխաներին պլանշետներ է նվիրել հեռավար կրթությանը մասնակցելու համար։

SofConstruct ընկերությունը երեխաներին ծանոթացրել է մի շարք ՏՏ նորարարական լուծումների հետ և պայմանավորվածություն ձեռք բերել ՏՏ տեխնոլոգիաներով հետաքրքրվածներին ցուցաբերել օգնություն՝ մասնագիտության ընտրության հարցում:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը: