BioNTech ու Pfizer. Մեր պատվաստանյութն արդյունավետ է Covid-19-ի մուտացիաների դեմ

BioNTech ու Pfizer. Մեր պատվաստանյութն արդյունավետ է Covid-19-ի մուտացիաների դեմ

PanARMENIAN.Net - Ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների՝ համատեղ մշակած պատվաստանյութն արդյունավետ է նաև Covid-19-ի առանցքային մուտացիաների, այդ թվում նաև՝ Մեծ Բրիտանիայում ու Աֆրիկայում լայնորեն տարածվողների դեմ, փոխանցում է Deutche Welle-ն։

Pfizer-ի ուսումնասիրությունը հիմնված է եղել պատվաստանյութ ընդունած պացիենտների արյան հետազոտության վրա։ Ըստ տվյալների՝ պատվաստանյութն արդյունավետ է ոչ միայն N501Y (վիրուսի «բրիտանական տարբերակը») մուտացիայի դեմ, այլ նաև SARS-CoV-2-ի ևս 15 այլ մուտացիայի։

Չնայած դրան՝ հետազոտության արդյունքները սահմանափակ տվյալներ են տալիս, քանի որ այն չի դիտարկել պատվաստանյութի ազդեցությունը բոլոր հնարավոր մուտացիաների վրա։

Գերմանական Aerzteblatt հրատարակչության տվյալներով՝ կորոնավիրուսի՝ Մեծ Բրիտանիայում լայնորեն տարածվող տարբերակն ունի 23 տարբեր մուտացիա։

Հետազոտությունների համաձայն՝ ընկերությունների պատվաստանյութը 95% արդյունավետություն ունի։ Այն չունի կողմնակի լուրջ ազդեցություն։ Պատվաստանյութի փորձարկմանը մասնակցածերի մոտ որևէ բարդություն չի հայտնաբերվել, նրանց 40%-ը 56-85 տարեկան է եղել։ Պատվաստանյութի փորձարկմանը մասնակցել է 43,500 մարդ, նրանց մոտ կեսը պլացեբո են ստացել։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---