Սոցապ․ Վերջին պատերազմի վիրավորներից դեռ 77-ն է հաշմանդամության կարգ ստացել

Սոցապ․ Վերջին պատերազմի վիրավորներից դեռ 77-ն է հաշմանդամության կարգ ստացել

PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմից հետո հունվարի 8-ի դրությամբ վիրավորում ստացած անձանցից 77-ն է հաշմանդամության կարգ ստացել, PanARMENIAN.Net ին հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանը։

«Պատերազմում վիրավորում ստացած անձինք, որոնց տրվել է հաշմանդամության խումբ, 77-ն են, որից 29-ին՝ առաջին խումբ, 28-ին՝ 2-րդ, 20-ին՝ 3-րդ»,- նշեց նա։

Մանուչարյանը հայտնեց նաև, որ նախարարությունը չի տարանջատում՝ հաշմանդամության կարգ ստացածներից քանիսն են ժամկետային զինծառայող, քանիսը՝ կամավորական։

Ավելի վաղ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների թվի մասին հարցումով դիմել էին նաև Պաշտպանության նախարարություն․ գերատեսչությունից արձագանքել են, որ հարցին պատասխանելու համար իրենց լրացուցիչ 30 օր ժամանակ է պետք։

Ընթերցեք նաև․ Ինչպես ենք փորձում պարզել զինհաշմանդամների թիվը

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---