Իրանը Covid-19-ի պատվաստանյութեր չի ներմուծի ԱՄՆ-ից ու Մեծ Բրիտանիայից![]() 8 հունվարի 2021 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Իրանի գերագույն առաջնորդ Ալի Համենեին հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր չեն ներմուծի ԱՄՆ-ից ու Մեծ Բրիտանիայից։ Նա պարզաբանել է, որ եթե ամերիկյան և բրիտանական պատվաստանյութերն արդյունավետ լինեին, այդ երկրներում մահվան ելքով այդքան դեպքեր չէին գրանցվի։ Ըստ նրա՝ Իրանում մշակված պատվաստանյութն արդեն փորձարկվել է մարդկանց վրա և լավ արդյունք է ցույց տվել։ Ըստ Համենեիի՝ Իրանը կարող է հպարտանալ պատվաստանյութի մշակմամբ, գրում է «Վեդոմոստին» Fars գործակալության վրա հղումով։ Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում արդեն գրանցվել և կիրառվում են BioNTech և Pfizer պատվաստանյութերը, իսկ Moderna-ն՝ միայն ԱՄՆ-ում։ BioNTech և Pfizer-ի արդյունավետությունը կազմում 95%, Moderna-ը՝ 94,1%։ Բրիտանական AstraZeneca պատվաստանյութի արդյունավետությունը միջինը 70% է։ Ռուսական «Սպունիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը գնահատվում է 95% և 100%՝ ծանր դեպքերի համար։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Նորվեգիայում 2 մարդ է մահացել Pfizer և BioNTech պատվաստանյութով պատվաստվելուց հետո։ Եղել են նաև հոսպիտալացման դեպքեր։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |