Yediot Ahronot. Թուրքիայի եւ Իսրայելի մեղրամիսն ավարտվեց

PanARMENIAN.Net - «Թուրք-իսրայելական հարաբերությունների մեղրամիսն ավարտվեց»,- այդպիսի վերնագրով նախօրեին Yediot Ahronot թերթում լույս տեսավ թուրք-իսրայելական Shalom շաբաթաթերթի տեսաբան Հաիմ Բեքարի հոդվածը: «90-ականների կեսերից շատ իսրայելցիներ վստահում էին Թուրքիային, քանի դեռ ծաղկում էին տնտեսական եւ ռազմական փոխհարաբերությունները: Բայց Գազայում իսրայելական հակաահաբեկչական «Ձուլած արճիճ» գործողության վերաբերյալ Թուրքիայի հետեւած կտրուկ քննադատության պատճառով իսրայելցիները չեղյալ հայտարարեցին իրենց` դեպի Թուրքիա ուղեւորությունների ավելի քան 70%, առավել եւս որ վերջին տարիներին հակասեմիտիզմը Թուրքիայում աննախադեպ մակարդակի է հասել: Մարտավարական հետազոտությունների Կենտրոնի սոցհարցումների արդյունքների համաձայն, Թուրքիայում հրեաների հանդեպ թշնամանքն աճել է, թեեւ Անատոլիան ավանդաբար օրինակելի զսպվածություն է ցուցաբերում: Այսօր թուրքերի 76% բացասապես է վերաբերվում հրեաներին եւ չի ցանկանում լինել նրանց հարեւանը»,- ընդգծել է Բեհարը: Նա նաեւ նշել է, որ Թուրքիան եւ Իսրայելը երկու ամերիկյան դաշնակիցներ են տարածաշրջանում, «վայելել են» սառը պատերազմին հաջորդած բարեկամական եւ գործնական փոխհարաբերությունների արագ ընդլայնումը, երբ արդեն բացակայում էր խորհրդային սպառնալիքը:



«Այդ շրջանն ավարտվեց 2001թ. սեպտեմբերի 11-ին` այդ երկու երկրները փաստացիորեն դասավորելով «քաղաքակրթությունների բախման» դարաշրջանի տարբեր ճակատներում: Այսօր Թուրքիան ավելի շատ հակվում է դեպի սոցիալական պահպանողականություն, իսկ Իսրայելը` իրավական ազգայնականություն, ինչը հարցականի տակ է դնում երկրների միջեւ առանձնահատուկ հարաբերությունների հեռանկարը»,- ընդգծում է տեսաբանը: Բեհարը գրում է, որ թուրքական հասարակական կարծիքը վերջին տարիներին իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը դիտարկում է կրոնական պրիզմայի միջով: «Հրեաների հանդեպ թշնամանքն այնպիսի բարձր մակարդակի է հասել, որ եթե Թուրքիայի կառավարությունը որոշի մեկ օրում խզել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները, նա լայն հասարակական աջակցություն կստանա»,- պնդում է Բեհարը:



Նրա խոսքով, երկրների միջեւ վստահության բացակայության դեպքում Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ դիմադրության յուրաքանչյուր նոր շրջանը առավել նպաստելու է Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների վատթարացմանը: Հոդվածում նշվում է, որ վնասված փոխհարաբերությունները վերածնելու եւ վերականգնելու համար երկրները պետք է սահմանափակեն վնասակար հասարակական քննադատությունը: «Թուրքիային խորապես հիասթափել է պաղեստինցիների կյանքի բարելավմանը նպաստող եւ խաղաղ գործընթացն ուժեղացնող մի քանի տնտեսական նախագծեր իրագործելու իսրայելական չկամությունը: Իսրայելը պետք է ավելի շատ ներգրավի Թուրքիային «Էրեց» եւ «Գոսպիտալ Միրա» արդյունաբերական գոտու նախագծի իրագործման մեջ»,- ընդգծել է Բեհարը` ավելացնելով, որ եթե Ամերիկայի նախագահ Բարակ Օբաման չի ցանկանում, որպեսզի երկրների միջեւ հարաբերությունները խեղաթյուրվեն, նա պետք է հետեւի նման նախագծերի իրականացմանը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---