Գորբաչով․ ԼՂ հարցի լուծումը պետք է բխի 2 կողմի շահերից՝ առանց հաղթողի և պարտվողի![]() 11 հունվարի 2021 - 13:45 AMT PanARMENIAN.Net - ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը, անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, ասել է, որ ԼՂ հարցի լուծումը պետք է բխի 2 կողմի շահերից՝ առանց հաղթողների և պարտվողների։ Նա կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հարցում կանգ չառնել մարտական գործողությունների դադարեցման վրա, այլ ելք գտնել՝ չթողնելով խնդիրը չլուծված ևս մի քանի տասնամյակ, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Հուսով եմ՝ Ռուսաստանը կկարողանա օգնել, սակայն գլխավոր դերակատարները հակամարտող կողմերն են։ ՀՀ-ն և Ադրբեջանը պարտավորվել են բանակցել հակամարտության կարգավորման շուրջ։ Լուծումը պետք է բխի երկու կողմի շահերից՝ առանց հաղթողների և պարտվողների»,- ասել է նա։ «Ղարաբաղի հարցը շատ բարդ է, արմատներով դեպի անցյալը գնացող։ Երբ այն սրվեց, մենք փորձեցինք օգնել երկու հանրապետությանը, երկու ժողովրդին լուծում գտնել։ Հետագայում էլ Ռուսաստանը փորձել է դա անել»,- ասել է Գորբաչովը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայում նախատեսված է Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այցի շրջանակում վարչապետը նաև առանձնազրույց կունենա ՌԴ նախագահի հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |