ԱՄՆ-ում Կապիտոլիումի գրոհից հետո 25 գործ է հարուցվել ներքին ահաբեկչության հոդվածով

ԱՄՆ-ում Կապիտոլիումի գրոհից հետո 25 գործ է հարուցվել ներքին ահաբեկչության հոդվածով

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում գործող նախագահ և ընտրություններում պարտված Դոնալդ Թարփմի կողմնակիցների կողմից Կապիտոլիումի գրոհից հետո առնվազն 25 քրգործ է հարուցվել ներքին ահաբեկչության հոդվածով։ Այդ մասին հայտնել է կոնգրեսական Ջեյսոն Քրոուն Twitter-ի իր էջում ԱՄՆ բանակի քարտուղար Ռայան Մաքքարթնիի հետ հեռախոսազրույցից հետո։

Ըստ Քրոուի՝ Մաքքարթնին հաստատել է, որ տեղում հայտնաբերվել են երկարափող հրազեն, Մոլոտովի կոկտեյլներ, ինքնաշեն պայթուցիկներ և ձեռնաշղթաներ։

«Դա վկայում է այն մասին, որ հաջողվել է կանխել ավելի լուրջ աղետ»,- ասել է կոնգրեսականը։

Քրոուն նշել է, որ մտահոգված է լուրերով, թե գրոհին մասնակցել են ԱՄՆ ԶՈւ պահետազորայիններ և ռեզերվիստներ, և առաջարկել է հետաքննել միջադեպերն ու պատասխանատվության ենթարկել։

Հունվարի 6-ին ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները գրոհել էին Կոնգրեսի շենքը՝ ընդհատելով նիստը, որի ժամանակ պետք է հաստատվեին նախագահական ընտրությունների արդյունքները՝ Ջո Բայդենի հաղթանակով։ Արդյունքում 4 մարդ զոհվեց։ Վաշինգտոնում պարետային ժամ հայտարարվեց։ Մեղադրանք է ներկայացվել հարձակման 55 մասնակցի։

Photo. AP/TASS
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---