Զոհվածների ծնողները ՔԿ դիմաց են․ Ասում են՝ երեխաները մահացել են հրամանատարների սխալի պատճառով![]() 11 հունվարի 2021 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի քանի տասնյակ ծնողներ բողոքի ակցիա են իրականացրել Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն մոտ: Նրանք պահանջել են քննել սպայակազմին վերաբերող քրեական գործերը, փոխանցում է Sputnik Armenia-ն: Զոհված զինծառայողների ծնողներից ոմանք հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել և դիմումներ են գրել ՔԿ։ «Մենք մեր ուժերով ենք գնացել ու գտել տղայիս մարմինը։ Նոյեմբերից հաղորդում ենք տվել հանցագործության մասին։ Հրամանատարների սխալ հրամանների պատճառով զոհվել են մեր երեխաները։ Սխալ ուղղություններով են տարել, սխալ մարտավարություն են վարել։ Նրանք պետք է պատասխան տան»,- ասել է զոհված զինծառայող Մխիթար Մխիթարյանի հայրը՝ Գարիկ Մխիթարյանը։ Նա նշել է, թե քրգործերի ձգձգման միտում չի տեսնում, ուղղակի խնդրում է, որ բոլոր բաժինների քննիչներն ավելի արագ ու արդյունավետ աշխատեն։ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների վերջնական թիվը դեռ հայտնի չէ, մինչ օրս հրապարակվել է զոհվածների մոտ 2000 անուն։ Հունվարի 4-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3360 զոհված զինծառայողի մարմին կամ մասունք։ Նոյեմբերի 13-ից մինչև հունվարի 10-ը իրականացած որոնողական աշխատանքների արդյունքում Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայտնաբերվել է 1211 դի, գտնվել է 9 ողջ մարդ, 7-ը՝ զինծառայող, 2-ը՝ քաղաքացիական անձ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |