Թուլությունը կարող է անախտանիշ տարած կորոնավիրուսի դրսևորում լինել

Թուլությունը կարող է անախտանիշ տարած կորոնավիրուսի դրսևորում լինել

PanARMENIAN.Net - Թուլությունն ու հոգնածությունը կարող են վկայել, որ մարդն անախատանիշ կորոնավիրուս է տարել։ Այդ մասին ասել է Push Doctor-ի գլխավոր բուժմասնագետ Դեն Բանսթոնը Express պարբերականին, գրում է Lenta.ru-ն։

Ըստ բժշկի` եթե պացիենտը վերջին 3 ամսում անսովոր հոգնածություն է զգում, դա կարող է վկայել տարած կորոնավիրուսի մասին։ Բանսթոնը նշել է, որ թուլությունը բազում վիրուսային հիվանդությունների գլխավոր հետևանքներից մեկն է։ Այդպիսի վիճակը կարող է մինչև 12 շաբաթ տևել վարակվելու պահից։ Այլ հետևանքների բացակայության դեպքում, այս ախտանիշով կարելի է հասկանալ, որ պացիենտն անախտանիշ կորոնավիրուս է տարել։

Մասնագետը նշել է, որ կորոնավիրուսի ախտանիշերն ու հետևանքներն անհատական են, սակայն, առավել հաճախ, նկատվում են գլխացավեր, մկանների և հոդերի ցավեր։

Բանսթոնը խորհուրդ է տվել անհապաղ դիմել բժշկի, եթե բարձ ջերմություն կա, հազ, համի և հոտառության կորուստ։ Նա, սակայն, հավելել է, որ միայն հակամարմինների թեստը կարող է միանշանակ պատասխան տալ՝ արդյոք պացիենտը ժամանակին հիվանդացել է կորոնավիրուսով։

Ավելի վաղ Նիդերլանդների և Բելգիայի մասնագետները ենթադրել էին, որ կորոնավիրուսը կարող է վերածվել քրոնիկ հիվանդության։ Ըստ մասնագետների` բարդությունները կարող են սկսվել ապաքինումից նույնիսկ մի քանի շաբաթ կամ ամիս անց։ Ըստ փորձագետների` կորոնավիրուսով հիվանադացած ամեն երրորդն այս կամ այն աստիճանի մշտական խնամքի կարիք ունի։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---