15 հունվարի 2021 - 19:01 AMT
Միայնակ ակցիա Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ գերիներին ազատելու պահանջով

Մոսկվայաբնակ Գրիգոր Քեթցյանը միայնակ ակցիա է իրականացնում ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ պահանջելով ազատ արձակել հայ ռազմագերիներին։

Նա իր ֆեյսբուքյան էջում հերթափոխի կոչով դիմել է մոսկվայաբնակ հայերին։

«Ինձ պետք են հերթափոխող կամավորներ, որոնք, կարևորելով ռազմագերիների ազատությունը, պատրաստ են հաղթահարել ցուրտն ու սովը, չծխելը։ Փրկության ակցիան հունվարի 16-ին երեք հասցեներով է լինելու՝ ԱԳՆ նախարարության, Ադրբեջանի դեսպանատա, Հայկական դեսպանատան դիմաց»,- ասվում է նրա գրառման մեջ։

Հունվարի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման ավարտին հայտարարել է, որ դրա ընթացքում չի հաջողվել լուծել ռազմագերիների հարցը, աշխատանքները շարունակվելու են։