Ադրբեջանական կողմը 2 զինծառայողի աճյուն է փոխանցել![]() 16 հունվարի 2021 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 15-ին Արցախում դիերի որոնողական աշխատանքներ չեն իրականացվել, բայց ադրբեջանական կողմը գտել և հայկական կողմին է փոխանցել 2 զինծառայողի աճյուն։ Այս մասին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը, տեղեկացնում է «Հետքը»։ Աճյուններն ադրբեջանցիները գտել են Թալիշ-Մատաղիս ուղղությամբ։ Մարմինների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դիերն անճանաչելի են։ Հունվարի 16-ին որոնողական աշխատանքներ իրականացվելու են Հադրութ, Ֆիզուլի, Ջաբրայիլ, Շուշի ուղղություներով։ Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զինծառայողների հարազատները։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |