Հայ աշակերտները 10 ոսկե մեդալ են նվաճել ֆիզմաթ և ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում![]() 16 հունվարի 2021 - 11:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ դպրոցականները 10 ոսկե մեդալ են նվաճել միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայում՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների գծով: Հայաստանը ներկայացնող 21 մասնակցից 10-ն արժանացել է ոսկե, 5-ը՝ արծաթե, 2-ը՝ բրոնզե մեդալների, տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։ «Քվանտ» վարժարանի թիմն արժանացել է 5 ոսկե և 2 բրոնզե մեդալի՝ թիմային հաշվարկում գրավելով առաջին տեղը, իսկ ֆիզմաթ դպրոցի մեկ թիմը նվաճել է 3 ոսկե և 3 արծաթե մեդալներ՝ արժանանալով պատվավոր մրցանակի: մյուս թիմն 2 ոսկի և 2 արծաթ է նվաճել: Ժաուտիկովյան միջազգային 17-րդ օլիմպիադան անցկացվել է հունվարի 8-15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |