Բայդենի աշխատակազմում ևս մեկ հայազգի պաշտոնյա կլինի![]() 18 հունվարի 2021 - 13:09 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի աշխատակազմում ևս մեկ հայազգի պաշտոնյա կլինի։ Ջեֆ Մարությանը կնշանակվի ԱՄՆ նախագահի Բնապահպանության և կլիմայական հարցերով խորհրդական, տեղեկացնում է Zartonk Media-ն։ Մարությանը Նյու Ջերսիից է, Ջորջ Վաշինգտոնի համալսարանի շրջանավարտ է։ Նա եղել է Կոլումբիայի շրջանի տրանսպորտի վարչության տնօրենը, ավելի վաղ տարբեր պաշտոններ է զբաղեցրել տրանսպորտի դեպարտամենտում։ Օբամա-Բայդեն նախագահական ընտրությունների ժամանակ Ջեֆ Մարությանը ղեկավարել է LGBT-ի տեղեկատվական բաժինը Ժողովրդավարական ազգային կոմիտեում (DNC)։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նորըտիր նախագահի վարչակազմում Սպիտակ տան տարածաշրջանային կոմունիկացիաների բաժնի պետ է նշանակվել լիբանանահայ Հայկ Հաջինազարյանը։ Նա Բայդենի նախընտրական արշավի մամուլի քարտուղարն էր Արևմտյան Փենսիլվանիայում, իսկ մինչ այդ ապահովում էր տեղեկատվական աջակցությունը մի շարք նահանգներում փրայմերիզի և համընդհանուր ընտրությունների ժամանակ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |