Մի քանի ժամվա ընթացքում Հայաստանում դոլարի փոխարժեքը բարձրացել է միչեւ 360 դրամ մեկ դոլարի դիմաց
Մի քանի ժամվա ընթացքում Հայաստանում դոլարի փոխարժեքը բարձրացել է միչեւ 360 դրամ մեկ դոլարի դիմաց, եվրոյի փոխարժեքը հասել է 440 դրամ մեկ եվրոյի դիմաց: Դեռեւս երեկ դոլարի փոխարժեքը փոխանակման կետերում կազմում էր 305-310 դրամ մեկ դոլարի դիամց, եվրոյի փոխարժեքը` 387 դրամ:
Դրամի նկատմամբ արտարժույթի փոխարժեքի այդքան կտրուկ աճի հիմնական պատճառը դարձել է երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանի հայտարարությունը, համաձայն որի, Հայաստանի ԿԲ-ն արտարժույթի բորսայում իր միջամտության սահմանափակման եւ լողացող փոխարժեքի քաղաքականությանը վերադառնալու որոշում է կայացրել: Դրա հետ մեկտեղ, ԿԲ գնահատմամբ, 2009 թվականին դոլարի միջին փոխարժեքը նախատեսվում է 360-380 դրամ մակարդակով:
Նշենք, որ դրամի նկատմամբ արտարժույթի կտրուկ աճի ակնկալում նկատվում էր արդեն մի քանի շաբաթվա ընթացքում, իսկ վերջին օրերին աճը հասել էր իր գագաթնակետին` դոլարը վաճառվում էր անձնագրով եւ խիստ սահմանափակ քանակությամբ: Այսօր, համաձայն մի շարք աղբյուրների տվյալների, ԿԲ-ը պաշտոնապես կարգադրել է դադարեցնել դոլարի հետ կապված բոլոր գործարքները: