3 մարտի 2009 - 15:20 AMT
Հայաստանի կոմբանկերը փորձում են շահել ազգային դրամի անկման հաշվին
Դեռեւս երեկ գոյություն ունեցող մակարդակով դրամի կուրսը պահպանելը արդյունավետ չէր: Այդ մասին երեքշաբթի օրը Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Դաշնակցություն» կուսակցության անդամ, պատգամավոր Արա Նռանյանը: Նրա խոսքով, դրամի փոխարժեքի ցածր կուրսը ազդում է ինչպես տեղական արտադրողի, այնպես էլ ներկրողների գործունեության վրա:

Իջեցված դրամի հետ կապված իրադրությունը չէր կարող երկար շարունակվել եւ արդյունքում տեղի ունեցավ պայթյուն. Հայաստանի ԿԲ հայտարարեց դրամի կուրսի փոփոխության մասին, հայտնել է Նռանյանը: Ներկայումս այդ բացթողումը կանդրադառնա բիզնեսի վրա, որը մեծ բարդությունների առաջ կկանգնի: «Արդյո՞ք մենք չուշացրինք «սահող դրամի կուրսի» քաղաքականության կիրառումը»,- հարցնում է նա:

Նռանյանը նկատել է, որ դեռեւս ոչ շատ վաղ անցյալում Հայաստանի ԿԲ բնակչությանը կոչ էր անում խնայողությունները ազգային դրամով պահել, բայց ներկայումս համաշխարհային ճգնաժամի պայմաններում իրադրությունը միանգամայն փոխվել է. առաջացել է դեֆիցիտ, որի հետ կապված ԿԲ ստիպված եղավ դոլար գնել: Կրճատվեցին նաեւ ներկրումները, որոնք Հայաստան են գալիս ոչ թե ԱՄՆ դոլարով, այլ, մասնավորապես, ռուբլիով, ավելացրել է նա: «Բայց մյուս կողմից որոշ բանկեր եւ տարադրամի փոխանակման կետեր, գիտակցելով դոլարի դեֆիցիտի հնարավորությունները, իրենց հախաճորդներին ստիպում են վարկով վերցրած գումարը դրամից դոլարի փոխել, իսկ շփոթված հախաճորդը չի կարողանում հասկանալ, թե ինչու եւ ինչպես է վճարելու արժեզրկված դրամով»,- ամփոփել է նա:

Մի քանի ժամվա ընթացքում Հայաստանում դոլարի կուրսը աճեց մինչեւ 360դր/$, եվրոյի կուրսը հասավ 440դրամի: Դեռեւս երեկ տարադրամի փոխանակման կետերում դոլարի կուրսը կազմում էր 305-310 դրամ մեկ դոլարի համար, եվրոյի կուրսը` 387 դրամ:

Դրամի նկատմամբ տարադրամի կուրսերի նման արագ բարձրացման հիմնական պատճառը դարձավ երկրի Կենտրոնական բանկի տնօրեն Արթուր Ջավաջյանի հայտարարությունը, որի համաձայն Հայաստանի ԿԲ-ը տարադրամի բորսային իր միջամտության սահմանափակման մասին որոշում է ընդունել: Ընդ որում, ԿԲ գնահատմամբ, դոլարի միջին կուրսը 2009թ. սպասվում է 360-380 դրամի մակարդակով: