Ծխախոտ ներկրողները ընդմիջում են վերցրել, բայց ծխախոտի հայ սիրարահարները ստիպված կլինեն ավելի շատ վճարել 3 մարտի 2009 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ծխախոտ ներկրող «Ավերս» ընկերությունն այսօր դոլարի կուրսի կտրուկ բարձրացման պատճառով դադարեցրել է առեւտուրը, ընկերության գրասենյակները փակվել են վերահաշվարկի համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել «Ավերս» ընկերության հաշվապահ Սառա Ստեփանյանը: «Մենք բոլորս իրադրության հետագա զարգացման ենք սպասում: Հիմա մենք խորհրդատվություններ ենք անցկացնում, որպեսզի որոշենք, թե որքանով բարձրացնել մեր ապրանքի գները»,- հայտնել է նա: Ստեփանյանի խոսքով, եթե անգամ ընկերության կողմից ներկրվող արտադրանքի գները բարձրանան, իրենք կփորձեն անել ամեն հնարավոր բան, որպեսզի դա կտրուկ չանդրադառնա «սպառողների դրամապանակների» վրա:Իր հերթին, «VIDIS Distribution» ընկերությունում, որը զբաղվում է «Ֆիլիպ Մորիս» ընկերության երեւանյան ներկայացուցչության ֆինանսական հարցերով, հայտնել են, որ ներկայումս ընկերության ապրանքի գները չեն փոխվել: «Մեր ապրանքի գների փոփոխման հնարավորություններրի մասին հնարավոր է խոսել ավելի ուշ»,- նշել են ընկերությունում: Հայաստանում ծխախոտ ներկրող «Ավերս» ընկերությունն այսօր դոլարի կուրսի կտրուկ բարձրացման պատճառով դադարեցրել է առեւտուրը, ընկերության գրասենյակները փակվել են վերահաշվարկի համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել «Ավերս» ընկերության հաշվապահ Սառա Ստեփանյանը: «Մենք բոլորս իրադրության հետագա զարգացման ենք սպասում: Հիմա մենք խորհրդատվություններ ենք անցկացնում, որպեսզի որոշենք, թե որքանով բարձրացնել մեր ապրանքի գները»,- հայտնել է նա: Ստեփանյանի խոսքով, եթե անգամ ընկերության կողմից ներկրվող արտադրանքի գները բարձրանան, իրենք կփորձեն անել ամեն հնարավոր բան, որպեսզի դա կտրուկ չանդրադառնա «սպառողների դրամապանակների» վրա: Իր հերթին, «VIDIS Distribution» ընկերությունում, որը զբաղվում է «Ֆիլիպ Մորիս» ընկերության երեւանյան ներկայացուցչության ֆինանսական հարցերով, հայտնել են, որ ներկայումս ընկերության ապրանքի գները չեն փոխվել: «Մեր ապրանքի գների փոփոխման հնարավորություններրի մասին հնարավոր է խոսել ավելի ուշ»,- նշել են ընկերությունում: Մի քանի ժամվա ընթացքում Հայաստանում դոլարի փոխարժեքը բարձրացել է միչեւ 360 դրամ մեկ դոլարի դիմաց, եվրոյի փոխարժեքը հասել է 440 դրամ մեկ եվրոյի դիմաց: Դեռեւս երեկ դոլարի փոխարժեքը փոխանակման կետերում կազմում էր 305-310 դրամ մեկ դոլարի դիամց, եվրոյի փոխարժեքը` 387 դրամ: Դրամի նկատմամբ արտարժույթի փոխարժեքի այդքան կտրուկ աճի հիմնական պատճառը դարձել է երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանի հայտարարությունը, համաձայն որի, Հայաստանի ԿԲ-ն արտարժույթի բորսայում իր միջամտության սահմանափակման եւ լողացող փոխարժեքի քաղաքականությանը վերադառնալու որոշում է կայացրել: Դրա հետ մեկտեղ, ԿԲ գնահատմամբ, 2009 թվականին դոլարի միջին փոխարժեքը նախատեսվում է 360-380 դրամ մակարդակով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |