Ամենայն Հայոց Կաթողիկոսի hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ, Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ՝ ազատվելով Զինված Ուժերի հոգևոր առաջնորդի պաշտոնից։
ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդի պաշտոնակատար է նշանակվել Տեր Ենովք քահանա Եսայանը։
Ավելի վաղ Գերաշնորհ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշանակվել էր հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ՝ ազատվելով Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից։