3 մարտի 2009 - 19:06 AMT
Հայ մեծահարուստը օժանդակում է երկրի ԿԲ նոր քաղաքականությունը
Հայաստանի Կենտրոնական բանկի նոր քաղաքականությունը կբարելավի երկրի արտահանողների դրությունը: Երեքշաբթի օրը ելույթ ունենալով մամլո ասուլիսին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, խոշոր ձեռներեց Գագիկ Ծառուկյանը լրագրողներին հաղորդել է, որ վերջին 3 տարիներին ձեռնարկությունները բարդություններ են ունենում դրամի մշտապես իջնող կուրսի պատճառով: «Արտահանողները վերջերս ավելի վատ վիճակում էին գտնվում, քան ներկրողները»,- ասել է նա: Ծառուկյանի խոսքով, ներկայումս հիմնական խնդիրը կայանում է նրանում, որպեսզի բարելավվի արտահանողների դրությունը` հիմնվելով կառավարության տնտեսական քաղաքականության վրա: Գագիկ Ծառուկյանը հաղորդել է, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի դեպի զարգացած երկրները, մասնավորապես` Ռուսաստանը, որտեղ կիրառվում է ազգային տարադրամի սահող կուրսի քաղաքականությունը:

Մի քանի ժամվա ընթացքում Հայաստանում դոլարի փոխարժեքը բարձրացել է միչեւ 360 դրամ մեկ դոլարի դիմաց, եվրոյի փոխարժեքը հասել է 440 դրամ մեկ եվրոյի դիմաց: Դեռեւս երեկ դոլարի փոխարժեքը փոխանակման կետերում կազմում էր 305-310 դրամ մեկ դոլարի դիմաց, եվրոյի փոխարժեքը` 387 դրամ: Դրամի նկատմամբ արտարժույթի փոխարժեքի այդքան կտրուկ աճի հիմնական պատճառը դարձել է երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանի հայտարարությունը, համաձայն որի, Հայաստանի ԿԲ-ն արտարժույթի բորսայում իր միջամտության սահմանափակման եւ սահող փոխարժեքի քաղաքականությանը վերադառնալու որոշում է կայացրել: Դրա հետ մեկտեղ, ԿԲ գնահատմամբ, 2009 թվականին դոլարի միջին փոխարժեքը նախատեսվում է 360-380 դրամ մակարդակով: