ԿԳՄՍ փոխնախարար․ Ատեստատները կթվայնացվեն![]() 25 հունվարի 2021 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում նախատեսվում է ատեստատների թվայնացման գործընթաց, այն հնարավորություն է տալու ամբողջությամբ հրաժարվելու թղթային պրոցեսից և անցնելու ինքնաշխատ եղանակով ստացվող ատեստատների, այնուհետև դրանց սերտիֆիկացման, ստորագրման, վավերացման թվային գործընթացներին, հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա մեկնաբանել է կրթության մասին օրենքում փոփոխությունները, որոնք ընդունվել են ԱԺ նախորդ քառօրյայի ընթացքում։ «Հավանաբար հաջորդ ուսումնական տարում կկարողանանք այսկերպ իրականացնել ատեստատների շնորհման պրոցեսը։ Ինչպես նաև նոր բաղադրիչներ ենք ներդնելու պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հաշվառման կարգի և դրան առնչվող ծրագրային համակարգի, կրթության առանձնահատուկ պայմանների երեխաների տվյալների ենթահամակարգի մասով»,- ասել է նա։ Անդրեասյանի խոսքով՝ ըստ օրենքի՝ կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ընդգրկված են կրթության բոլոր մակարդակները: 2021-ին նախատեսվում է նախադպրոցական հաստատությունների և մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի` քոլեջների, ուսումնարանների համար տեղեկատվական համակարգերն ամբողջությամբ գործարկել։ Անդրեասյանը նաև խոսել է համավարակի ու պատերազմի հետևանքով կրթության ոլորտում առաջացած խնդիրների մասին՝ նախանշելով դրանց լուծման հնարավոր ուղիները։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |