29 հունվարի 2021 - 11:19 AMT
Արցախում 8 զինծառայողի մարմին է գտնվել

Հունվարի 28-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 8 զոհված զինծառայողի աճյուն, հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Մարմիններն անճանաչելի են, միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի նրանց ինքնությունը: Որոնողական աշխատանքները հունվարի 29-ին շարունակվում են Մարտունու, Հադրութի և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում:

Նոյեմբերի 13-ից հետո, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 1329 զինծառայողի և քաղաքացիական անձի աճյուն: