2021 թվականի հունվարի 28-ին` ժամը 17:00-ի սահմանում, Հանրապետության հրապարակում նախապես հայտարարված հավաքի ընթացքում, մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, Կառավարության շենքը զավթելու փորձ է արվել, 5 անձ ձերբակալվել է, փոխանցում են Քննչական կոմիտեից:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-219-րդ հոդվածի (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու փորձ) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Հունվարի 28-ին ազատամարտիկ Վահան Բադասյանը հայտարարել էր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել ոչ միայն որպես պարտության սիմվոլի, այլ նաև թշնամու: Նրա խոսքով՝ «թշնամուն պետք է հեռացնել՝ ընդուպ մինչև զենքի միջոցով»։ Դրանից հետո նա բերման էր ենթարկվել, կալանավորելու միջնորդություն կա։