ԱՄՆ-ում բացվել է Յուսուֆ Քարշի լուսանկարների ցուցահանդեսը 4 մարտի 2009 - 00:23 AMT PanARMENIAN.Net - Ռոդ-Այլենդի Արվեստների թանգարանի դիզայնի դպրոցը ներկայացնում է դիմանկարների երկու ցուցահանդես. «Նկարիչների դիմանկարները» եւ «ХХ դարը դիմանկարներում»: Ցուցահանդեսում կներկայացվեն համաշխարհային ճանաչում ունեցող լուսանկարիչների եւ նկարիչների` Յուսուֆ Քարշի, Էնդի Ուորհոլի, Լյուսեն Ֆրեյդի եւ Պաբլո Պիկասոյի աշխատանքները: Ցուցահանդեսը բացվել է փետրվարի 27-ին եւ կգործի մինչեւ օգոստոսի 23-ը: Յուսուֆ Քարշի լուսանկարների ցուցահանդեսը նվիրված է նրա ծննդյան 100-ամյակին: Նա ХХ դարի ամենահայտնի դիմանկարներով զբաղվող լուսանկարիչներից մեկն է, ծագումով հայ կանադացի է: Նա աշխատել է 15 հազար մարդու հետ` սկսած հասարակ քաղաքացիներից եւ վերջացրած այնպիսի անհատներով, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը եւ Ալբերտ Էնշտեյնը: Յուսուֆ (Հովհաննես) Քարշը ծնվել է Օսմանյան կայսրությունում`Մարդինում: 14 տարեկանում ընտանիքի հետ փախել է Սիրիա` փրկվելով Հայոց ցեղասպանությունից: Երկու տարի անց ծնողները նրան ուղարկել են Կանադա ազգականի մոտ, որը լուսանկարիչ էր: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |