Մարտունու մանկապարտեզը՝ պատերազմից հետո. Ֆոտո

Մարտունու մանկապարտեզը՝ պատերազմից հետո. Ֆոտո

PanARMENIAN.Net - Արցախում 44-օրյա պատերազմի ու Ադրբեջանցիների կողմից քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու արդյունքում վնասվել է նաև Մարտունի քաղաքի մանկապարտեզի շենքն ու գույքը։ Twitter-ում օգտատերերից մեկը տարածել է քաղաքի մանկապարտեզի լուսանկարները։

Դրանցում երևում է, որ մեծ վնաս է կրել շենքը, մանկապարտեզի բակում գույքը ևս վնասվել է։

Արցախում սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը նպատակաուղղված թիրխավորում էր նաև քաղաքացիական բնակչությանը՝ այդ թվում՝ դպրոցներ, հիվանդնաոցներ ու այլ հաստատություններ։ Քաղաքացիական բնակավայրերը գնդակոծվում էին, հրետակոծվում ու ԱԹՍ-ների հարվածների տակ հայտնվում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---