ԱԱԾ․ Բադասյանին կալանավորելու համար դատարան միջնորդություն է ներկայացվել

ԱԱԾ․ Բադասյանին կալանավորելու համար դատարան միջնորդություն է ներկայացվել

PanARMENIAN.Net - Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանը ձերբակալված է, նրան կալանավորելու համար միջնորդություն է ներկայացվել դատարան, PanARMENIAN.Net ին ասացին Ազգային անվտանգության ծառայությունից։

Բադասյանը բերման է ենթարկվել հունվարի 28-ին «Եռաբլուրում» արած հայտարարություններից հետո, երբ նշել էր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել ոչ միայն որպես պարտության սիմվոլի, այլ նաև թշնամու: Նրա խոսքով՝ «թշնամուն պետք է հեռացնել՝ ընդուպ մինչև զենքի միջոցով»։ Դրանից հետո նա բերման էր ենթարկվել ԱԱԾ, Բադասյանի դեմ քրգործ կա։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---