Զաս․ ՀԱՊԿ-ը տվյալներ չունի, թե արդյոք սիրիացի գրոհայինները լքել են ԼՂ խնդրի գոտին![]() 2 փետրվարի 2021 - 18:51 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ը տվյալներ չունի այն մասին, թե լքել են արդյոք սիրիացի գրոհայինները ԼՂ հակամարտության գոտին։ Այդ մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ «Մենք տեղեկատվություն ունեինք ԼՂ հակամարտության գոտում Սիրիայից գրոհայինների առկայության և գործողությունների մասին։ Եվ գնահատել ենք դա որպես ռիսկեր մեր երկրների, մեր դաշինքի համար։ Որտեղ են հիմա այդ գրոհայինները, արդյոք այնտեղ են, դժվարանում են պատասխանել այդ հարցին»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Ըստ Զասի՝ այժմ իրվաիճակը Լեռնային Ղարաբաղում վերահսկում են այն ուժերը, որոնք ներգրավված են գործընթացում՝ խաղաղապահ ուժերը, Ադրբեջանի և ՀՀ ուժերը։ «Մենք ելնում ենք նրանից, որ բոլոր վարձկանները, սիրիացի գրոհայինները պետք է լքեն այդ տարածքը, քանի որ գրոհայինների խմբավորումների առկայությունը ՀԱՊԿ անդամ պետությունների սահմանների անմիջական հարևանությամբ որոշակի ռիսկեր է պարունակում մեր հավաքական անվտանգության համար»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։ Զասն ասել է նաև, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից չի խնդրել գործադրել կազմակերպության մեխանիզմները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելու համար։ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը ձերբակալել է Սիրիայի երկու քաղաքացու, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ վարձկանություն, միջազգային ահաբեկչություն, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |