ՀՀ և Ղրղզստանի վարչապետերը քննարկել են ճանապարհների ապաշրջափակմամբ ստեղծվող հնարավորությունները![]() 5 փետրվարի 2021 - 10:14 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղրղզստանի նորանշանակ վարչապետ Ուլուկբեկ Մարիպովը քննարկել են ճանապարհների ապաշրջափակման արդյունքում ստեղծվող հնարավորությունները։ Նրանք մտքեր են փոխանակել առևտրատնտեսական գործակցության զարգացման շուրջ։ Այս համատեքստում անդրադարձ է եղել տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերաբացման արդյունքում ստեղծվող հնարավորություններին, ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներին։ Զրուցակիցներն ընդգծել են քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և վերահաստատել փոխհարաբերությունները խորացնելու շահագրգռվածությունը: Կողմերը փոխանակվել են կորոնավիրուսի համավարակի հաղթահարման միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությամբ և պայմանավորվել ինտենսիվացնել բարձր մակարդակի փոխադարձ շփումները՝ համաճարակային իրավիճակի կայունացմանը զուգահեռ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում է աշխատանքային այցով։ Նա Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և Almaty Digital Forum 2021 միջազգային համաժողովին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |