5 փետրվարի 2021 - 11:21 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 158 նոր դեպք է գրանցվել և 2 մահ

Հայաստանում փետրվարի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 167,726-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 158-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 2 դեպք է գրանցվել, 2-ն էլ՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3109 դեպք կա, այլ պատճառով՝ 779։

Ապաքինվել է ևս 305 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 159,350 է։ Փաստացի բուժվողների թիվը 4488 է։

Փետրվարի 4-ին 2858 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 659,181 թեստավորում։