Թյուդորների դարաշրջանի 500 տարեկան հազվագյուտ մետաղադրամը աճուրդի կհանվի Մեծ Բրիտանիայի Թագավորական դրամային պալատում, սկզբնական գինը կսահմանվի 950,000 ֆունտ ստերլինգ ($1.3 մլն-ից ավելի), փոխանցում է Expressandstar.com-ը։
Թյուդորները եղել են 15-17-րդ դարերին Անգլիայում իշխող թագավորական դինաստիան։ Թյուդորների վերջին գահաժառանը մահացել է 1603-ին։
Հենրիխ VII-ի 20 շիլինգանոց ոսկե դրամը ստեղծվել է՝ հաստատելու համար Անգլիայի առաջին Թյուդոր թագավորի հեղինակությունը: Մետաղադրամը նա պատվիրել է 1489 թվականի հոկտեմբերի 28-ին։
Մետաղադրամի հայտնի տերերից մեկն աշխարհահռչակ բանկիր Ջոն Պիրպոնթ Մորգանն է եղել, որին այն պատկանել է մինչ նրա մահը՝ 1913 թվականը, ապա այն վաճառվել է 1915 թվականին: