ՌԴ-ում արձագանքել են քարտեզին, որտեղ Ղրիմն ու Կուբանը «թուրքական են»![]() 13 փետրվարի 2021 - 12:48 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում արձագանքել են Թուրքիայում հրապարակված քարտեզին, որտեղ Ղրիմը և Կուբանը, ինչպես նաև Ռոստովի շրջանն ու Հյուսիսային Կովկասը, ԽՍՀՄ նախկին տարածքը, այդ թվում՝ ՀՀ-ն, նշված են որպես մինչև 2050-ը «թուրքական ազդեցության» տարածման գոտում ընդգրկվելիք տարածքներ։ Քարտեզը ցուցադրվել է TGRT հեռուստաալիքով և արտացոլում է թուրքական ազդեցության ոլորտի տարածման վերաբերյալ Stratfor-ի կանխատեսումը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ենթադարվում է, որ վերոնշյալից բացի, այդ գոտում կհայտնվեն նաև Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ, ամբողջ Միջին Ասիան ու Անդրկովկասը։ ՌԴ Պետդումայի պաշտպանության գծով կոմիտեի փոխնախագահ Ալեքսանդր Շերինը հորդորել է ավելի լուրջ վերաբերվել նման կանխատեսումներին՝ նշելով, որ «Լեռնային Ղարաբաղում հաջող գործողությունից հետո Թուրքիան միանգամայն հավատացած է իր ուժերին և պաշտոնապես նշել է, թե որ ուղղությամբ է շարժվելու»։ Ըստ Շերինի ՌԴ-ն պետք է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրեր ԼՂ հակամարտության, ռուսական խոցված ինքնաթիռի, սիրիական հակամարտության հարցերում։ Ըստ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Կրասովի՝ Թուրքիայի ղեկավարությունը մտածում է Օսմանյան կայսրության վերստեղծման մասին՝ նշելով՝ հազիվ, թե Թուրքիան ուժային միջոցներով ցանկանա միացնել ռուսական տարածքները։ Պետդումայի պատգամավոր Պավել Շպերովն իր հերթին հայտարարել է, որ պետք է ամեն ինչին պատրաստ լինել և հավելել, որ Անկարան միշտ ուշադրություն է դարձնում ՌԴ քաղաքական գործիչների հայտարարություններին՝ նշելով, որ պետք է լինի ՌԴ ԱԳՆ արձագանքը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |