ԱԻՊԾ․ Որոնողական աշխատանքները կշարունակվեն Հադրութի շրջանում

ԱԻՊԾ․ Որոնողական աշխատանքները կշարունակվեն Հադրութի շրջանում

PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ին Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարները 3 ջոկատով որոնողական աշխատանքները կշարունակեն Հադրութի շրջանում:

ԱԻՊԾ-ից հայտնում են, որ հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1378 աճյուն, որից 15-ը՝ նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են:

Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի զոհերի մարմինների որոնումները սկսվել են նոյեմբերի 13-ից։ Հայկական կողմը դեռ ունի անհետ կորած զինծառայողներ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---