15 փետրվարի 2021 - 12:38 AMT
Հակակոռուպցիոն խորհրդի կազմը փոփոխվել է

Հակակոռուպցիոն խորհրդի կազմը փոփոխվել է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը գլխավորում է վաչապետը, ոլորտը համակարգողը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է: ։

«Հանել «Նաիրա Զոհրաբյան - ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ» բառերը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ» բառերից առաջ լրացնել «ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ» բառերով»,- ասվում է որոշման մեջ:

Ըստ որոշման` խորհրդի կազմում Էդուարդ Աղաջանյանին, Սրբուհի Գալյանին և Երվանդ Խունդկարյանին կփոխարինեն համապատասխանաբար Արսեն Թորոսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Լիլիթ Թադևոսյանը։

Իսկ ՀՀ «պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար» բառերը փոխարինվել են «ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար» բառերով։

Դատական և Քրեական օրենսգրքերում Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքում նախատեսված փոփոխություններով՝ Կառավարությունը մտադիր է ստեղծել հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ են ստեղծվում։