Մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական ավտոշարասյունը մոտ 185 տոննա բեռ է հասցրել Արցախում պատերազմից հետո եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանին անցած Քարվաճառի շրջան, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Բեռը նախատեսված էր բնակելի տների և սոցիալական օբյեկտների էներգաապահովման և ջրամատակարարման համակարգերի վերականգնման համար։
Ավտոշարասյունը բաղկացած էր «ԿամԱԶ» մակնիշի և ուղեկցող մեքենաներից։ Խաղաղապահների օգնությամբ Քարվաճառ են տեղափոխվել գեներատորներ, էլեկտրական սարքավորումներ, երկաթբետոնե կոնստրուկցիաներ և շինանյութեր։
Ադրբեջանական կողմին աջակցություն է ցուցաբերվել նոյեմբերի 10-ի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված եռակողմ հայտարարության դրույթների հիման վրա: