Ուժգին քամու հետևանքով Երևանի Չարբախի հատվածում առաջացրել են ավերածություններ, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Ինչպես և կանխատեսվել էր, հանրապետության շրջանների մեծ մասում այս պահին ուժեղ քամիներ են, որոնց արագությունն առանձին հատվածներում հասնում է 25 մ/վրկ։
Մինչև կեսօր ուժեղ քամիները դեռ կպահպանվեն, ինչից հետո դրանց ուժն աստիճանաբար կթուլանա։
Փետրվարի 17-ին Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք։ Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատյան դաշտում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ, Երևանում՝ 20-25 մ/վ։