«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը քննարկվել է ռեկտորների խորհրդի նիստում![]() 17 փետրվարի 2021 - 18:30 AMT PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարարությունում հրավիրվել է ռեկտորների խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը: Նիստին մասնակցել է Հայաստանի պետական բուհերի 13 ռեկտոր, ինչը բավարար էր քվորումի ապահովման համար: Նիստը վարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Հայ-ռուսական համալսարանի ռեկտորը, ով նիստին ներկա չէր, փոխանցել էր գրավոր առաջարկներ քննարկվող օրինագծի վերաբերյալ: Նիստին մասնակից բոլոր ռեկտորներն օրինագծի առնչությամբ մի շարք մտահոգություններ են հայտնել, ինչպես նաև ներկայացրել գրավոր առաջարկների փաթեթներ` նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ քննարկելու նպատակով: Բարձրացվել է նաև բուհերի կառավարման մոդելի` խորհուրդների ձևավորման և ռեկտորի ընտրության հարցը, ըստ որի՝ խորհրդի 9 անդամից 5-ը նշանակվելու են լիազոր մարմնի, 4-ը` բուհի կողմից: Բուհի ռեկտորը, ըստ նախագծի, ընտրվում է կառավարման խորհրդի կողմից՝ ընտրանքային կարգով։ Խորհրդի որոշմամբ՝ կարող է առաջարկվել ռեկտորի մինչև 3 թեկնածու, որոնցից մեկին կնշանակի լիազոր մարմնի ղեկավարը: Կարծիքներ են հնչել, որ այդ մոտեցումը բուհական ինքնավարության ու ակադեմիական ազատության սահմանափակում է, և ըստ էության՝ նշանակում է ռեկտորի նշանակովի մոդելի ներմուծում: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ռեկտորների բարձրացրած խնդիրների ու առաջարկների վերաբերյալ նշել է, որ դրանք կհամակարգվեն և կներկայացվեն խորհրդարանի քննարկմանը: Անդրադառնալով ռեկտորի ընտրության մոդելին` նախարարը նշել է, որ առաջարկվող լուծումը, երբ ռեկտորի 3 թեկնածուից մեկին նշանակում է լիազոր մարմնի ղեկավարը, կիրառվում է աշխարհի բազմաթիվ առաջադեմ երկրների համալսարաններում: «Պետական բուհի մասին խոսելիս պետք է չմոռանալ նաև, որ բուհը պետական ապրանքանիշ է` բրենդ, հետևաբար պետությունն իրավունք ունի պայմաններ և պահանջներ դնել»,- նշել է Վահրամ Դումանյանը: Նախարարի խոսքով` ներկայում բուհերի մի մասն ունեն հիմնադրամի, մյուսները` այլ կազմակերպաիրավական կարգավիճակ, ինչը համակարգում խառնաշփոթ է հարուցում, և այդ առումով ևս միասնական կարգավորման խնդիր կա: Հանդիպման ընթացքում բարձրացվել են նաև նախագծով առաջարկվող այլ կարգավորումների` ուսանողական խորհուրդների և ուսանողական մարմինների ձևավորման, կառավարման և ակադեմիական (գիտական) խորհուրդների իրավասությունների հավասարակշռման, վարչական աշխատանքի համար սահմանված տարիքային շեմի (65 տարեկանից հետո վարչական աշխատանքի կատարումը սահմանափակվում է), ամբիոնի վարիչի պաշտոնը ոչ թե վարչական, այլ գիտամանկավարժական պաշտոն դիտարկելու հարցերը: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և 22 այլ օրենքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |