Արցախից բերված զինամթերք ու պահածոներ են հայտնաբերվել![]() 17 փետրվարի 2021 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի լույս 13-ի գիշերը Եղեգնաձորի ոստիկանները Երևան-Մեղրի ճանապարհի Արենու խաչմերուկ կոչվող հատվածից, ապօրինի զենք-զինամթերք պահելու և տեղափոխելու կասկածանքով, մեքենայով հանդերձ բաժին բերման են ենթարկել 47 և 55 տարեկան երկու տղամարդու։ Զննությամբ ավտոմեքենայի բեռնախցիկից ու սրահից հայտնաբերվել են մետաղական տարաներով գնդացրի 1309 փամփուշտև պահածոյացված սննդի 240 տարա, որոնք նախատեսված էին Պաշտպանության նախարարության կարիքների համար, տեղեկացնում է ոստիկանությունը: Տղամարդկանցից կրտսերի հայտնածով՝ զինամթերքն ու պահածոները ձեռք են բերել 2020թ․ հոկտեմբերին՝ Արցախում մարտական գործողություններին մասնակցելիս ու պահել մի շինության մեջ։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |