Փաշինյան․ Տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում![]() 18 փետրվարի 2021 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում, 2020-ի փետրվարի առաջին 15-օրվա համեմատ իսկ դրամաշրջանառությունն աճել է 12%-ով կամ մոտ 31․4 մլրդ դրամով, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոքով՝ փետրվարի առաջին 15 օրվա տվյալով՝ ՀՀ-ում հսկիչ դրամարկղային կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով 604,000 գործարք ավելի է եղել, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրում։ «Դրամաշրջանառության մասով գրանցված 31 մլրդ դրամի աճը հիմնականում վերաբերում է 3 ոլորտի՝ ավելացել են սպառման, արտադրության և ծառայությունների մատուցման ծավալները։ Արձանագրված 604,000 գործարքը վերաբերում է նշված ոլորտներին։ 80 տոկոսը վերաբերում է ՀԴՄ կտրոններով իրացման շրջանառությանը, իսկ 20%-ը` հաշվարկային փաստաթղթերով իրացման շրջանառությանը»,- հավելել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։ Փաշինյանը հույս է հայտնել, որ «մեծագույն խնդիրներից մեկը»՝ սպառման ծավալների անկումը սրանով կվերականգնվի։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը էլ հավելել է, որ սպառման բազմաթիվ միջոցառումներ, օրինակ՝ հարսանիքներ, հետաձգված են եղել, այժմ այդ կուտակված «պարտքերն են մարվում» և պետք է ուշադիր լինել՝ չթուլացնելով ոլորտին հատկացվող աջակցությունը։ 2020 թվականին` 2019-ի հետ համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն անկում է ապրել 7․5%-ով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |