Այվազյանն ու Լավրովը քննարկել են ԼՂ խաղաղ կարգավորմանը, գերիների վերադարձին առչվող հարցեր![]() 18 փետրվարի 2021 - 12:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Մոսկվայում հանդիպել է իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ ու քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանն առնչվող թեմաներ: Կողմերն ընդգծել են կարգավորման առանցքային հարցերի հասցեագրումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ ԱԳՆ-ից հայտնում են, որ Այվազյանն ու Լավրովը մտքեր են փոխանակել նոյեմբերի 9-ի և դրանից բխող հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների կյանքի կոչման շուրջ: «Այդ կապակցությամբ հրատապ հասցեագրում պահանջող հումանիտար խնդիրների համատեքստում նախարար Այվազյանը շեշտել է ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող անձանց հայրենադարձման կարևորությունը՝ նշելով, որ խնդրի արհեստական ձգձգումն Ադրբեջանի կողմից լուրջ խոչընդոտներ է ստեղծում եռակողմ հայտարարությունների կենսագործման ճանապարհին»,- հայտնում են ՀՀ-ից։ Հանդիպման օրակարգում էին նաև ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանն առնչվող հարցեր: ԱԳՆ-ից նշում են նաև, որ կարևորվել է երկու երկրների քաղաքական գերատեսչությունների միջև ոլորտային խորհրդակցությունների անցկացումը, տարբեր մակարդակներում ինտենսիվ երկխոսության պահպանումը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |