Կոնյակի սպիրտի արտահանումը կկրկնապատկվի՝ էական անկումից հետո![]() 18 փետրվարի 2021 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը 900 մլն դրամ կհատկացնի կոնյակի սպիրտի արտահանման տուրքի փոխհատուցման համար՝ նախատեսվում է 2020-ի համեմատ կրկնապատկել արտահանումը՝ հասցնելով 9 մլն լիտրի։ Այդ մասին գործադիրի նիստում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ 2020թ․արտահանվել է մոտ 4․4 մլն լիտր կոնյակի սպիրտ։ Գումարը կհատկացվի կոնյակի սպիրտի արտահանման խթանմանն ուղղված ծրագրի շրջանակում։ 2018-ին ՀՀ-ից կոնյակի սպիրտի արտահանումհը հասնում էր 11 մլն լիտրի։ «Սա շատ կարևոր ծրագիր եմ համարում, որը նաև շղթայական էֆեկտ ունի մինչև խաղողագործություն և գյուղատնտեսության զարգացում»,-ասել է Քերոբյանը։ Նախարարի խոսքով, հաշվի առնելով 2020թ․ խիստ ծանր վիճակը կոնյակի և գինու արտահանման հարցում, այդ 2 կատեգորիաներում էական անկում կա։ «Կոնյակի սպիրտի այս ծրագիրը հույժ կարևոր է եղել, որ կարողանանք մթերման ամբողջականությունն ապահովել և չթողնել, որ գյուղատնտեսները լուրջ խնդիրների առջև կանգնեն»,-ասել է նա։ Արձագանքելով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ գործընթացում նաև շատ կարևոր է, որ խաղողի մթերումների և խաղողի այգիների իրական պատկերը սկսենք ստանալ Հայաստանում, որպեսզի նաև հստակ լինեն այն ծավալները, որոնք մթերվում են։ Քերոբյանը հավելել է, որ խնդիրն իսկապես լուրջ է և մի շարք մեծ հարցեր են առաջացել մթերումը վերահսկելու կամ մթերման գործընթացին հետևելու ժամանակ։ Նախարարի գնահատմամբ՝ հարցը անհրաժեշտ է լուծել թվային մեթոդների կիրառմամբ, որպեսզի շատ աշխատուժ չներգրավվի այդ գործընթացում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |