ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Ադամ Շիֆը քննարկել են ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորումը![]() 18 փետրվարի 2021 - 19:18 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ադամ Շիֆի հետ տեսակապով քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա: Դեսպանը մանրամասն ներկայացրել է Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան և 44-օրյա պատերազմին հաջորդած հսկայական մարդասիրական ճգնաժամը: Ներսեսյանը կարևորել է ռազմագերիների, գերեվարված քաղաքացիական անձանց անհապաղ և անվերապահ հայրենադարձությունը, տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել մշտական աջակցության և անխոնջ ջանքերի համար` հայկական խնդիրներին Կոնգրեսի ուշադրությունը հրավիրելու ուղղությամբ: Հայկական կողմից գերիների վերջնական թվի մասին հստակ տվյալներ չկան։ Հայտնի է, որ վերջին 5 գերին, որ վերադարձել էին ՀՀ, շիրակցի կամավորականների 62 հոգանոց խմբից էին եղել․ նրանք պատերազմից հետո էին գերեվարվել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |