Քոչարյանը՝ ընդդիմությանը․ Եթե մտածում են շենքեր գրավելու մասին, պետք է նաև մտածեն, որ պետությունը կրակելու իրավունք ունի![]() 22 փետրվարի 2021 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, խոսելով Հայրենիքի փրկության շարժման առաջիկա գործողությունների մասին, հայտարարել է, որ եթե մարդիկ մտածում են շենքեր գրավելու մասին, պետք է նաև մտածեն, որ այդ շենքերը պետական պաշտպանության տակ են, ինչը նշանակում է, որ «պետությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու»։ Այդ մասին նա ասել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում՝ հավելելով, որ անվտանգության համակարգի հետ կատակներ չեն անում։ Պատգամավորն ասել է նաև, որ այսօր պետությունն ի վիճակի է պաշտպանել իր քաղաքացուն։ «Բոլորը պետք է գիտակցեն, որ անվտանգության համակարգի հետ կատակներ չեն անում, հիմա մեր երկիրն այնպիսի վիճակում չէ, որ չկարողանա պաշտպանել իր քաղաքացուն և մեր պետությունը»,- նշել է նա: Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը փետրվարի 20-ի հանրահավաքում հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու համար պետք է լինեն ցույցեր, քաղաքը պետք է կաթվածահար արվի։ Ըստ նրա՝ կա նաև Բ ծրագիր, ըստ որի՝ պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը։ «Գնալու ենք Ա տարբերկավով, բայց պետք է պատրաստ լինենք նաև Բ ճանապարհին։ Բայց դրա համար պետք է տեղերում կազմակերպվեն կոմիտեներ։ Մեզ պետք է վճռականություն, խելք, միասնություն։ Մեզ պետք է, որ այն մարդիկ, ովքեր կղեկավարեն պետությունը, լինեն ազնիվ ու պրոֆեսիոնալ»,- ասել է նա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |