Հացի և գազավորված ըմպելիքի արտադրամասերի աշխատանքը կասեցվել է![]() 24 փետրվարի 2021 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Արթիկում և Էջմիածնում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հացի և գազավորված ըմպելիքի արտադրամասերի գրծունեություն է կասեցրել։ Տեսչական մարմնի մարզային կառույցների տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատերեր Մնացական Այվազյանին պատկանող հացի (Շիրակի մարզ, ք. Արթիկ) և Հայրապետ Զաքարյանին պատկանող գազավորված ըմպելիքի (Արմավիրի մարզ, ք. Էջմիածին) արտադրամասերում: Պարզվել է, որ այս արտադրամասերում խախտվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտրահիգիենիկ պահանջները, իսկ հացի արտադրամասում նաև չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը տարածքներ կանխելու համար, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության: Արտադրամասերի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |