Clubhouse-ը սկսել է Android-ի համար հավելվածի մշակումը![]() 24 փետրվարի 2021 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Clubhouse ձայնային սոցցանցը սկսել իր հավելավծի մշակումը Android բջջային օպերացիոն համակարգի համար։ Այդ նպատակով հրավիրվել է Android-ի ծրագրային ապահովման մշակող Մոպեվու Օգունդիպեն, գրում է Forbes-ը։ Ինքը՝ Օգունդիպեն գրել է Twitter-ում, որ փետրվարի 22-ից աշխատում է Clubhouse-ում։ Մինչ օրս աուդիոցանցի համար բջջային հավելվածը հասանելի էր միայն iPhone-ի այն օգտատերերի համար, որոնք հրավեր են ստացել։ Օգունդիպեն ծրագրային ապահովում է մշակում Android-ի բազայի վրա 2014-ից ի վեր Instagram-ի, Khan Academy ոչ առևտրային կրթական սոցցանցի և Medium բլոգ-հարթակի համար։ Clubhouse ձայնային սոցցանց է, որը թույլ է տալիս օգտատերերին շփվել թեմատիկ վիրտուալ սենյակներում։ Սոցցանցին կարելի է միանալ միայն մեկ այլ օգտատերի հրավերով։ Ձայնային սոցցանցը գործարկվել է 2020-ի մարտին, իսկ առավել մեծ տարածում ստացել՝ 2020-ի ավարտին, 2021-ի սկզբին։ Փետրվարի 21-ին Clubhouse-ի համահիմնադիրներ Փոլ Դևիդսոնը և Ռոհան Սեթը հայտարարեցին, որ շաբաթական 10 մլն ակտիվ օգտատեր են ունենում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |