Սարգսյանը՝ Մուրադովին․ Գերիների վերադարձին առնչվող հարցերը հրատապ են![]() 24 փետրվարի 2021 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ քննարկել է ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձին, անհետ կորած անձանց հայտնաբերման և հայկական կողմին հանձնմանն առնչվող հարցեր: Սարգսյանն անընդունելի է համարել ադրբեջանական կողմից որոնողական աշխատանքների որևէ խոչընդոտում և հրատապ համարել «այս չափազանց զգայուն և կենսական հարցերի լուծումը»: Փետրվարի 15-ից Արցախի՝ ադրբեջանական կողմին անցած տարածքներում որոնողական աշխատանքներ չեն իրականացվում: Պատճառն ադրբեջանցիների արգելքն է։ Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացներին: Նախագահ Սարգսյանն ընդգծել է Հայաստանի սահմանների պաշտպանությունն ու հատկապես սահմանամերձ համայնքների անվտանգությունն ապահովելու կարևորությունը: Սարգսյանի ու Մուրադովի հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ՌԴ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը և Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Ավագյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |